ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը բաժանվում է կնոջից՝ Բիանկա Սենսորիից, գրում է Daily Mail թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։
47-ամյա ռեփերին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ զույգն արդեն բաժանվել է, և որ առաջիկա օրերին սպասվում է ամուսնալուծության դիմումը։
Հաղորդվում է, որ նրանք բանավոր պայմանավորվել են, որ 30-ամյա Սենսորին 5 միլիոն դոլար կստանա իրենց կարճատև ամուսնությունից հետո, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին:
Միևնույն ժամանակ, հրատարակությունն ընդգծում է, որ Ուեսթը ամուսնալուծվում է Գրեմմիի կարմիր գորգի վրա Սենսորիի՝ առանց ներքնազգեստի հայտնվելուց հետո։ Ուեսթն ու Սենսորին միասին են անցել կարմիր գորգի վրա, սակայն բուն արարողությանը չեն մասնակցել, չնայած ռեփերը առաջադրվել է «Գրեմմիի» «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։
--00—ՅՄ