ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Ադրբեջանում տեղեկատվական քաղաքականությունը հատկապես այս փուլում կառուցում են բացահայտ կեղծիքի, մանիպուլյացիաների վրա, որի նպատակն է ցույց տալ, որ մարտական գործողություններից հենց Ադրբեջանը դուրս է եկել շահած։
Այլընտրանքը երկրում իշխանության հեռացումն է կամ առավել մասշտաբային ռազմական գործողությունների ծավալումը, որը իրավիճակը փրկելու ևս մեկ փորձ կարող է դիտվել»։
--00--ԱԹ