ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News
Սուրբ Սոֆիայի տաճարը պաշտոնապես բացեց դռները բոլոր այցելուների՝ թե զբոսաշրջիկների, թե մզկիթում երկրպագել ցանկացողների համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներքին ձևավորումը՝ ներառյալ որմնանկարներն ու սրբապատկերները, ամբողջությամբ պահպանված են: Ներկայում դրանք այցելուներից «թաքցված են» շղարշի օգնությամբ:
Ներկայում Սուրբ Սոֆիայում առնվազն 200-300 այցելու կա, տասնյակ մարդիկ աղոթում են՝ խոնարհված տաճարի գորգերի վրա:
1934-ից ի վեր այսօր առաջին անգամ Սուրբ Սոֆիայում նամազ է անցկացվել, որին մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
--00--ԱԹ