ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ:
Մնացականյանն անդրադարձել է տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրել այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:
--00—ԼՄ