ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին:
«Կորոնավիրուսի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանն ուժեղացնում է ներքին ջանքերի մոբիլիզացումը հարևան Վրաստանի և Իրանի հետ սերտ համակարգմամբ:
Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ պաշտպանական միջոցառումները: Հետագա համատեղ գործողություններ են սպասվում Իրանի հետ»,- գրել է Մնացականյանը: