ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր տնօրեն Փիթեր Մուռը օգոստոսին կհեռանա ակումբից երեք տարի պաշտոնավարելուց հետո։ Նրա պայմանագիրը չի երկարաձգվի։ Փիթեր Մուռին կփոխարինի ակումբի առեւտրային տնօրեն Բիլի Հոգանը, հայտնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։
Փիթեր Մուռի պաշտոնավարման ընթացքում «Լիվերպուլը» նվաճեց Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության եւ Պրեմյեր լիգայի հաղթողի տիտղոսները։
Մինչեւ «Լիվերպուլում» աշխատելը Փիթեր Մուռը պաշտոններ է զբաղեցրել Sega, Reebok, Microsoft, EA ընկերություններում։
--0--ԿԿ