ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մուհամեդ Սալահն այս մրցաշրջանում երկրորդ անգամ ճանաչվել է ակումբի ամսվա լավագույն խաղացող։
Եգիպացի ֆուտբոլիստը մասնակցել է վեց հանդիպման, խփել երեք գոլ, կատարել երկու գոլային փոխանցում։
«Երջանիկ եմ այս մրցանակը ստանալու համար։ Բայց ավելի կարեւոր է հաղթել բոլոր հանդիպումներում և շարունակել նույն ոգով»,- ասել է Սալահը։