ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News
Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան նույնպես այն պետությունների թվում էր, որ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Այս մասին «Հեռանկարի» տաղավարում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է ԼՂ ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որ սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը»,- հավելել է նախարարը։
Ըստ Զոհրաբ Մնացականյանի Ուկրաինան բարդույթ ունի գնահատելու կոնֆլիկտները ըստ իրենց էության, ըստ իրենց պատմության։ Մնացականյանի խոսքերով՝ Հայաստանը շարունակելու է անընդունելի համարել այդպիսի հայտարարությունները։
--0--ԱՀ