ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում հրապարակում է արել, որտեղ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին:
«Խորապես շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին օպերատիվ արձագանքի և ցուցաբերված աջակցության համար: Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացու անվտանգ տեղափոխումը Հուբեյ նահանգից»,- գրել է նա: