ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բենինի Հանրապետության նախագահ Պատրիս Տալոնին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Նախագահը Պատրիս Տալոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բենինի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
--00—ԼՄ