ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի' գործընկերներ, հայտնում ենք, որ տարածվող լուրը, թե վաղը նախատեսված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դրական միավոր ստացած և իրենց ցանկալի մասնագիտությամբ բուհ չընդունված դիմորդների հետ, կեղծիք է և ապատեղեկատվություն»:
--0--ԱՀ