ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
«Ուրարտուի» և «Փյունիկի» միջև օգոստոսի 6-ին նշանակված ստուգողական հանդիպումը չի կայանա։ «Ուրարտուի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու թիմերը երկկողմ համաձայնությամբ որոշել են այդ հանդիպումը չեղարկել։
Կողմերը միմյանց հետ արդեն պաշտոնական հանդիպում կանցկացնեն Հայաստան Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի շրջանակում։
Ստուգողական հաջորդ խաղը «Ուրարտուն» կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ հանդիպումը նշանակված է օգոստոսի 8-ին «Նաիրի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18։00-ին։
--00—ՄՀ