ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Լիբանանի նախագահ Միշել Աունը Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Al Manar հեռուստաընկերության հաղորդմամբ նիստի ընթացքում քննարկվելու են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի մերձակայքում տեղի ունեցած պայթյունն ու դրա հետևանքները:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի` օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարել:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` զոհվել է 10 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ:
--0--ԱՀ