ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Հաիթիի իշխանությունները նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրում 15-օրյա ազգային սուգ են հայտարարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հաիթիի վարչապետի գրասենյակը:
Սուգը կշարունակվի հուլիսի 8-22-ը:
Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը հուլիսի 7-ին մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Նա նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի փետրվարի 7-ից:
Մինչև նոր նախագահի ընտրությունը երկրի ղեկավարությունն իրականացնելու է նախարարների խորհուրդը՝ վարչապետի գլխավորությամբ:
--00--ԱՀ