ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիային ասաց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հայկական անօդաչու սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է։
«Ադրբեջանական հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ոչ մի անօդաչու սարք չի խոցվել», - ընդգծեց Ստեփանյանը:
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր հայկական անօդաչու թռչող սարք է խոցել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00--ՄՀ