ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Օգոստոսի 6-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները համատեղ ստուգայցեր են կատարել Արգավանդ գյուղի կահույքի և փայտամշակման արտադրամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Անակնկալ այցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ու չափերի մեծաքանակ փայտանյութեր, որոնց ձեռք բերման վերաբերյալ արտադրամասերի սեփականատերերը չեն ներկայացրել համապատասխան փաստաթղթեր:
Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
--0--ԱՀ