ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
Մոտ 2 տարվա լռությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է հանրությանը հուզող հարցերին։ Նա իր տևական լռությունը պատճառաբանել է՝ ասելով, որ չէր ցանկանում ավելի վատթարացնել իրավիճակն ու պառակտել հասարակությանը։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ այս կերպ Սարգսյանը վարչապետին մեսիջ է ուղարկել, որ պատրաստ է խոսել։ Նա նաև ենթադրում է, որ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ Ռուսաստանը Սարգսյանից պահանջում է ազատվել ներկայիս վարչապետից։
Իսկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ Սարգսյանի երեկվա հայտարարությունների պատճառը հանրային պահանջն է, և որ նախկին նախագահը պետք է պատասխան տար հանրությանը հուզող մի շարք հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գևորգյան
--0--ԿԿ