ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Օգոստոսի 10-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
--00--ԱԹ