ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց երկրում մինչև օգոստոսի 12-ը հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17։00-ն։
Հայաստանում առաջին անգամ արտակարգ դրություն էր սահմանվել մարտի 16-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ ասել էր, որ որոշում է կայացվել արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգել, սակայն էական փոփոխություններ են լինելու որոշակի արգելքների հետ կապված: Սա կլինի արտակարգ դրության վերջին երկարաձգումը, որից հետո ԱԺ-ում կքննարկենք արտակարգ իրավիճակով պայմանավորված օրենքներում փոփոխություններ իրականացնելու հարցը, և եթե դրական տենդենցը պահպանվի, մենք աստիճանաբար կվերադառնանք մեր բնականոն կյանքին:
Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ:
--00—ՄՀ