ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Ուկրաինական ավիաընկերությունը չարտերային չվերթ է իրականացրել Երևանից: AnalitikaUA.net-ի տեղեկություններով այս մասին փոխանցում է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունը:
Մարտի 25-ին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի շնորհիվ Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով 150-ից ավել Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ են վերադարձել, որոնք Ուկրաինայում ունեին կացության կարգավիճակ:
«Քաղաքացիների վերադարձի աշխատանքներ շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես Կիևից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, որից մեծամասնության կազմում ՀՀ քաղաքացիներ են, իսկ Երևանից Կիև՝ 92-ը: