ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Վրաստան մուտք գործող թե՛ այլ երկրի, թե՛ Վրաստանի քաղաքացիների համար պարտադիր կարանտինը դեռ պահպանվում է: Բայց նախկին 14 օրվա փոխարեն, այսուհետ կարանտին կանցնեն 12 օր:
Ախալքալաքի բնակիչներից շատերի բարեկամները կամ ընտանիքի անդամները գտնվում են այլ երկրներում և այդ երկրների քաղաքացիություն ունեն։ Ներկա դրությամբ նրանցից շատերը վերադառնում են կամ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքներ։ Այդ մարդկանց հետաքրքիր է արդյո՞ք կարանտինը վճարովի է։
Jnews-ը գրել է, որ երկրի գերատեսչությունները հայտնել են՝ այլ երկների քաղաքացիների համար կարանտինը վճարովի է։
«Կարանտինը պարտադիր է յուրաքանչյուրի համար, սակայն պետությունը վճարում է միայն Վրաստանի քաղաքացիներին, իսկ այլ երկրի քաղաքացիները պետք է իրենք վճարեն: Ինչ վերաբերում է այն փաստին, որ երկիր մտնողի ընտանիքի անդամները Վրաստանի քաղաքացիներ են, այդ դեպքում նրան կթողնեն, քանի որ նրա կինը/ամուսինը և անչափահաս երեխան այստեղ են, սակայն դա ընդհանրապես կապ չունի պարտադիր կարանտինի հետ», – ասել են կառավարության թեժ գծից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
--00—ՄՀ