ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 14-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանն օգոստոսի 12-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
Արցախի ԱԺ նախագահը հիշեցրել է նաև, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
--00—ՄՀ