ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Օգոստոսի 12-ին, ժամը 9-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել. րոպեներ առաջ թիվ 54 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին հափշտակել, որի մեջ փող, անձնագիր ու կուտակային քարտեր էին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները սկսել են համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Եվ քրեական հետախույզների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, դեպքից ժամեր անց գողությունը բացահայտվել է:
Ժամը 16-ի սահմաններում իրավապահները Գայի պողոտայից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Բուզանդի փողոցի 46-ամյա մի բնակչուհու:
Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
--00--ԱԹ