ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։ Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։
Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։
Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին հանցագործությունը և մայրաքաղաքի Կորյունի փողոցից բերման ենթարկեցին 34-ամյա մի տղամարդու, որը տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացրեց գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
--00—ՄՀ