ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
Թուրքական հորատման «Ֆաթիհ» նավը հնարավոր է Սև ծովում բնական գազի մեկ-երկու բնական գազի աղբյուր է գտել։ «Ֆաթիհ» Սև ծովում երկրաբանական-հետախուզական ուսումնասիրություններ է իրականացնում, Բուլղարիայի և Ռումինիայի ծովային սահմանների հատման կետից ոչ հեռու։ Այս մասին գրել է TACC գործակալությունը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, սակայն ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե օգոստոսի 21-ին «լավ լուր կհայտնի, որը նոր դարաշրջան կբացի երկրի համար»։
--00—ՄՀ