ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի այս` «Ստեղծենք միասին» նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։
Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 28-ին՝ ժամը 18:00-ին, «Հայրիկ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին մասնակցելու համար կայացած ընտանիքները պետք է ձեռք բերեն մասնակցության տոմս.
✔️մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ
✔️երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ
✔️երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ
✔️չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ։
--00—ՅՄ