ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձակուրդ կմեկնի։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ։
--00—ՄՀ