ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միջազգային կիբեռտարածության անվտանգության գծով քարտուղարի տեղակալի պաշտոնակատար Լիսիլ Ֆրանցի հետ:
ԱԽ գրասենյակի հաղորդմամբ՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել կիբեռանվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավոր ծրագրերի շուրջ:
Կողմերը մատնաշնելով ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հակազդելու անհրաժեշտությունը նաև քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունները:
--00—ՍՊ