ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հիմնական ախտորոշումն արդեն հայտնի է: Նրա մոտ հայտնաբերվել է նյութափոխանակության խանգարում, որի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակը կտրուկ ընկել է: Այս մասին հայտնել է Օմսկի շտապօգնության թիվ 1 հիվանդանոցի բժիշկը:
«Մենք նախորդ օրվա ընթացքում անցկացրել ենք նյութերի քիմիական հետազոտություն : Այսօրվա դրությամբ ես վստահ կարող եմ ասել, որ օքսիբուտիրատ և բարբիտուրատ չի հայտնաբերվել»,- ասել է նա:
Հետազոտությունները շարունակվում են: Արդեն իսկ հաստատվել է, որ պացիենտը ինսուլտ, սրտի կաթված կամ ինֆեկցիոն ախտահարումներ, այդ թվում`կորոնավիրուս, չի տարել: Նավալնուն չի կարելի տրանսպորտով տեղափոխել այնքան ժամանակ, քանի դեռ նրա վիճակը չի կայունացել:
--00--ԱԹ