ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 22։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին:
-- 00—ՄՀ