ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը 2020 թ. օգոստոսի 25-ի վաղ առավոտյան այցելություն է կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ նախորդ օրը մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած տեղեկությունների հիման վրա:
Տե՛ս կից հղումով՝ «ՔԿԾ ղեկավարին ենթարկվող հատուկ նշանակության ջոկատից մոտ 20 հոգով գիշերը մտել են դատապարտյալների խցեր և հաշվեհարդար տեսել. մանրամասներ»:
Այցի և արձանագրված արդյունքների հիման վրա Խումբը հրատապ հաշվետվություն կներկայացնի ՀՀ արդարադատություն նախարարություն և հանցագործության մասին հաղորդում՝ պատկան մարմիններին:
Հավելյալ տվյալներ և մանրամասներ հնարավոր կլինի տրամադրել Խմբի կարգին համապատասխան՝ ՀՀ ԱՆ պաշտոնական մեկնաբանությունից հետո:
--00—ԼՄ