ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ պահանջելով խստագույնս պատժել Սամվել Վարդանյանին խոշտանգողներին։
«Իշխող քաղաքական ուժի վախերն իշխանությունից զրկվելու մասով այն աստիճան են ուժգնացել, որ հասարակության ավելի լայն մասսաների կողմից նույն ուժի իրական և օրական նոր նպատակների բացահայտումը և գահավիժող վարկանիշը այլ այլընտրանք չի թողել, քան ամբողջ պետական ապարատը վերածել մի կետից կառավարվող կազմակերպված բանդայի։
Երեկ ընդդիմադիր քաղակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ քաղաքական իշխանության հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ադրբեջանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարովի 20 տարվա վաղեմության ոճրագործությունը։ «Որդիների Կանչ» ՀԿ-ն խստորեն դատապարտում է պետությունը բանդայի վերածելու փորձերը և պահանջում խստագույնս պատժել ՀՀ քաղաքացուն խոշտանգում իրականացնողներն», - նշված է հայտարարությունում։
--00—ԼՀ