ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Անժելա Կժդրյանը և կից լուսանկար հրապարակել։
«Վանդալիզմը՝ կորոնավիրուսի օրերին...
Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը:
-- 00—ՄՀ