ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Թբիլիսիի քաղաքային դատարանը ակտիվիստ Նատա Փերաձեին հինգ օրվա կալանքի է դատապարտել՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդություն տաճարում կախված խորհրդային բռնապետ Իոսիֆ Ստալինին պատկերող սրբանկարի վրա ներկ շփելու համար։ Նրա նկատմամբ վարչական գործ էր հարուցվել մանր խուլիգանության մեղադրանքով։
Ակտիվիստը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել վճիռը։
Ստալինի սրբապատկերը Վրաստանում սկանդալի պատճառ էր դարձել, հանրային դժգոհության արդյունքում Վրաց ուղղափառ եկեղեցին հեռացրել է այն։
--00—ԼՀ