ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
24News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր քաղաքի բնակիչների թունավորումից։
Հիշեցնենք, որ Արմավիրի մի շարք բնակիչներ գնել են անհայտ ծագման, կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել է 23 անձ, նրանցից 11-ը մահացել է:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:
Հովսեփյանի հարևանները 24News-ին հայտնել են, որ նախկինում Հովսեփյանի հայրն է խմիչքի բիզնեսով զբաղվել, ապա՝ Աշոտ Հովսեփյանը։
Մեկ այլ հարևան էլ ասաց, որ Աշոտ Հովսեփյանը շատ լավ ու օրինակելի ընտանիքի ունի և իրենց համար «մանթրաժ էր» տեղի ունեցածը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ