ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News
2020թ. հունվար-օգոստոսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% նվազում): Այս մասին հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:
Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.3-0.1%-ով (համեմատաբար բարձր գնանկում արձանագրվել է Վանաձոր և Վաղարշապատ քաղաքներում), իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:
Սննդամթերքի գներ:
2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.9%
գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 3.3% գնանկումը:
Մրգի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 30.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ`4.9% գնանկում:
Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 3.3% գնանկում:
--00--ԱԹ