ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Իրանի Ղոլեստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 34 մարդ է տուժել։ Այս մասին գրել է ТАСС-ը՝ վկայակոչելով ISNA գործակալությունը։
17 մարդ գտնվում է հիվանդանոցում։ Մնացածին օգնությունը ցույց է տրվել տեղում։
Երկրաշարժը գրանցվել է Ռամիյան շրջանում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ և օջախի 9 կմ խորությամբ։
-- 00—ՄՀ