ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News
Իրանի Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգում հունվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 1167-ի, հայտարարել է նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամադիանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:
Ավելի վաղ հաղորդվել Էր 1075 տուժածի մասին։
«Ներկա դրությամբ Խոյ քաղաքի շրջանում երկրաշարժի հետևանքով տուժել է 1167 մարդ», - ISNA գործակալությունը մեջբերում Է Մոթամադիանի խոսքերը։
Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ