ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ դիմում է պարետին առկա ուսուցման գործընթացը անհապաղ դադարեցնելու պահանջով:
«Սիրելի՛ հայրենակիցներ, կարծում եմ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում և դպրոցներում առկա ուսուցման գործընթացը պետք է անհապաղ դադարեցնել և նորից անցնել հեռավար ուսուցման ձևին:
Հազիվ վերջին օրերին վարակման ցուցանիշները իջել էին:
Հիմա ի՞նչ ենք ցանկանում, նորից նոր բռնկումնե՞ր: Ու՞մ է դա պետք:
Ինչո՞ւ եմ այս գրառումը կատարում, որովհետև մի քանի կրթական հաստատություններից արդեն ահազանգ ստացա վարակման դեպքերի մասին:
Շտապ դիմում եմ Պարետ Տ. Ավինյանին:
Հրատապ քննարկեք ստեղծված իրավիճակը և նոր որոշումներ կայացրեք»,-գրել է ԲՀԿ-ական պատգամավորը:
--00—ԼՄ