ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24 News
Դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդը երկարաձգվել էր, և տրամադրված չենք այն շարունակել, կանցնենք առկա ուսուցման։ Այս մասին հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը
«Կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերին առաջարկել էինք մինչև նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, սակայն ցանկանում ենք 15-ից կրկին անցնել ուսուցման առկա համակարգին»,- ասաց նախարարը:
--00—ՄՀ