ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Մոսկվայի Պրեսնենյան դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին դատապարտել է ութ տարվա ազատազրկման՝ Սմոլենսկի հրապարակի շրջանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի համար: ՌԴ վաստակավոր արտիստին մեղադրել են ոչ սթափ՝ հարբած վիճակում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեջ, որի հետևանքով անզգուշությամբ մահ է պատճառվել:
Տուժածներից մեկը՝ վթարի հետևանքով մահացած Վիտալի Զախարովի որդին Եֆրեմովին 7 մլն ռուբլու փոխհատուցման հայց էր ներկայացրել, դատարանն այդ թիվը նվազեցրել է՝ հասցնելով 800 հազար ռուբլի: Մյուս տուժածները դերասանից խորհրդանշական փոխհատուցում են պահանջել՝ մեկական ռուբլի:
--00--ԱԹ