Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման՝ 5,6 տարի ժամկետով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

photo_2025-02-07_17-14-07

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց 5,6 տարի ժամկետով: Այս մասին 24News-ին հայտնեց Քրեական դատարանի խոսնակը: Վերջինս նաև նշեց, որ խափանման միջոցները ևս շարունակվում են պահպանվել։

Հիշեցնենք, որ մեղադրանքը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։

Հարությունյանը մեղավոր է ճանաչվել «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ