ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ կից նշելով.
«Երևան քաղաքի դպրոցները պատրաստվում են ընդունել աշակերտներին:
Երեկ զրուցել եմ նաև բոլոր մարզպետերի հետ, ովքեր նույնպես ջանքեր են գործադրում ուսումնական տարվա մեկնարկին լավագույնս պատրաստվելու համար:
Շնորհակալություն տնօրեններին աշխատանքի համար: Չվախենաք առաջին օրերի դժվարություններից, քանի որ միասին կհաղթահարենք բոլոր խոչընդոտները:
Ստորև բերված լուսանկարներն օրինակելի են՝ ըստ ուղեցույցի դպրոցների տարածքները նախապատրաստելու համար»:
--00--ԱԹ