ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ակնհայտ է դառնում ԼՂ հակամարտության միջազգայնացումը, որտեղ ավելի ու ավելի ակտիվ ու լկտի է իրեն պահում Թուրքիան: Էրդողանն իրեն սանձարձակ է պահում այլ թեժ կետերում ևս: Հայ-ադրբեջանական հակամարտության գոտում Ռուսաստանի ու Թուրքիայի նպատակները հակադիր են, և լուրջ առճակատման պարագայում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին միայնակ չի թողնի. Երևանն ունի պաշտպանիչ վահան՝ դա ՀԱՊԿ գլխավոր գործընկերն է:
Այս կարծիքին է «Коммерсантъ» հրատարակչական տան միջազգային վերլուծաբան Մաքսիմ Յուսինը: 24TV-ի «Позиция» հաղորդման շրջանակներում Սերոբ Օհանյանը նրա հետ զրուցել է այս ամենի, ինչպես նաև Բելառուսում տիրող իրավիճակի, հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական իրավիճակի ու ԼՂ հակամարտության լուծման տարբերակների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ