ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Պրոցեսը սկսել ենք: 100 միկրոավտոբուսի մրցույթը կայացել է. ընդհանուր համակարգը խորհրդատուի կողմից տրվածի համաձայն՝ ավտոբուսների քանակը 850-950 պետք է լինի»: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսանյութում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այս պրոցեսը կախված չէ միայն քաղաքապետարանից: Պրոցեսին շատ լուրջ մասնակցություն պետք է ունենա կառավարությունը: Այս առումով գիտեք, որ կառավարության եւ Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ մենք տենդերը դրել ենք 12 մետրանոց ավտոբուսին: Եղել է երկու մասնակից, բայց երկուսն էլ չեմ համապատասխանել պայմաններին, դրա համար տենդերը համարվել է չկայացած: Հիմա աշխատում ենք նոր տենդերի վրա»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսնայութում:
--00—ԼՄ