ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Հուլիսյան հրետակոծությունների հետևանքով Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերի տները վնասվել են։
Մարզպետարանը հայտնել է, որ այս պահին աշխատանքներ են իրականացվում թվով 21 բնակելի տներում, որոնցից 16-ը Այգեպարում, 3-ը՝ Ներքին Կարմիրաղբյուրում և 2-ը՝ Չինարիում։
Այս հայտարարության հետքերով 24News-ն այցելել է Ներքին Կարմիրաղբյուր՝ պարզելու, թե որ փուլում են աշխատանքները և բնակիչները որքանով են գոհ դրանցից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ