ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը, ինչ վերաբերում է զոհին, նման ինֆորմացիա չունենք»,- այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին:
--0--ԿԿ