ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ԵՄ հայաստանյան գրասենյակը տարածել է Եվրոպական միության արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելի հայտարարությունը, որում ասված է.
«Եվրոպական միությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել իրավիճակի դեէսկալացիա և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:
Հրատապ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:
--00--ԱԹ