ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուսական միջնորդական առաքելության հաջողությունը Լեռնային Ղարաբաղում Եվրամիության ու տարբեր այլ միջազգային խաղացողների մոտ տարատեսակ հույզեր է առաջացնում։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը՝ հավելելով, թե ԵՄ-ն ցանկանում է միանալ կոնֆլիկտի լուծմանը, ինչը «վատ չէ», եթե այն կօգնի Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու համար։
«Եվրամիությունը ներգրավված չէր Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացին, սակայն հիմա, իհարկե, ցանկանում է միանալ, բայց կա արդեն դարերով հայտնի ճշմարտություն, որ հաղթանակը շատ հայրեր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է։ Մեր միջնորդական առաքելության հաջողությունն այդ հակամարտությունում ԵՄ-ի և այլ միջազգային խաղացողների մոտ տարատեսակ հույզեր է առաջացնում, կան այնպիսիք, որոնք ցանկանում են միանալ գործընթացին։
Ինչ-որ մեկին դա ավելի շատ է հաջողում, մյուսներին՝ ոչ այնքան։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ևս մեկ ուղիղ շփումը, մեծ հաշցոց, վատ չէ, եթե այն կօգնի քաղաքական կարգավորմանը և կմեծացնի մեզ բարեկամ երկու երկրների միջև շփումները», - ասել է նա։
--00—ԼՄ