ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Քննարկվել է ԼՂ հիմնախնդրի իրավիճակի շուրջ կտրուկ սրացումը: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ պատերազմի վերսկսման կապակցությամբ:
Նշվել է, որ այժմ կարևոր է գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ կանխելու առճակատման հետագա սրումը, և որ կարևոր է, պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, հայտնում է Կրեմլը:
--00—ԼՄ